Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 7-րդն է Եվրոպայի առաջնությունում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 7-րդ տեղը: Մեր թիմը վաստակել է 65 վարկանիշային միավոր և միայն մեկով է առաջ անցել Ուկրաինայի ընտրանուց:

Առաջին տեղը վստահորեն գրավել է Ռուսաստանի ազգային թիմը՝ 186 միավոր: Ապա հաջորդում են Ադրբեջանը (116), Վրաստանը (95), Թուրքիան (95), Բելառուսը (85) և Լեհաստանը (65): Վերջինս Հայաստանից ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քանի որ նվաճել է 2 մեդալ, իսկ մերոնք՝ 1:

Մեդալային հաշվարկով այս առաջնությունում մրցակցությունից դուրս է Ռուսաստանի ընտրանին, որվ նվաճել է 8 մեդալ, այդ թվում 5 ոսկե: Չորսական մեդալներ ունեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բելառուսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալ է նվաճել միայն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: