Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 2:1. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին. մեկնաբանում են թերթերը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Ատալանտային» և կրել երրորդ անընդմեջ պարտությունը: Տեղի առաջատար մարզական թերթերն այսպես են մեկնաբանել այդ խաղը:

«Ատալանտան» շրջադարձ է կատարում «Ռոմայի» հետ խաղում՝ 2:1, և կարևոր քայլ է կատարում դեպի չեմպիոնների լիգա: Գասպերինիի սաները երրորդ նոկաուտն են հասցնում Ֆոնսեկայի թիմին՝ գերազանց խաղ ցուցադրելով երկրորդ կեսում: Պասալիչը հաղթական գոլը խփում է խաղադաշտ մտնելուց ընդամենը 19 վայրկյան անց, որն ամենարագն է վերջին հինգ տարիների ընթացքում», - գրում է TUTTOSPORT-ը:

«Երեք անընդմեջ պարտություն, ինչը «Ռոմայի» հետ վերջին անգամ տեղի էր ունեցել 2014 թվականին, Գարսիայի օրոք: Այս նոկաուտները վկայում են «դեղնակարմիրների» ճգնաժամի մասին: Դա են ապացուցում նաև թվերը. անցած մրցաշարջանում Դի Ֆրանչեսկոյի թիմը 2 միավոր շատ էր վաստակել 24 տուրից հետո, քան Ֆոնսեկան», - հիշեցնում է CORRIERE DELLO SPORT –ը:

«Ջեկոյի գոլն անօգուտ էր, քանի որ «Աստվածուհին» երկրորդ խաղակեսում հաղթանակի հասավ և ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում: Կարելի է ասել, որ չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարն ավարտվեց: Գասպերինին շարունակում է շոուն, Ֆոնսեկան ավելի է խորացնում ճգնաժամը», - նշել է LA GAZZETTA DELLO SPORT-ը:

Նշենք, որ «Ատալանտան» այս հաղթանակից հետո վաստակել է 45 միավոր և ամրապնդվել 4-րդ հորիզոնականում: Իսկ ահա «Ռոման» այս պարտությունից հետո արդեն 6 միավորով ետ է մնում չեմպիոնների լիգայի համար պայքարում իր գլխավոր մրցակցից:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցեց ամբողջ խաղին: