Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azat borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Մխեյանը ցավալի պարտություն կրեց 3-րդ տեղի համար մրցամարտում

Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Գևորգ Մխեյանը նույնպես չհաջողվեց մեդալ նվաճել Իտալիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:  

70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը 3-րդ տեղի համար գոտեմարտում մրցեց Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավայի հետ: Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ Գևորգ Մխեյանը չնայած առաջ անցավ հաշվի մեջ 7:6, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը և պարտություն կրեց՝ 7:9:  

Հիշեցնենք, որ մեր ըմբիշը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևին (8:15), որն հետագայում դուրս է եկել եզրափակիչ: Այսօր կայացած սփոփիչ գոտեմարտերում  Գևորգ Մխեյանը վստահ հաղթանակներ էր տարել բելառուսի Վիկտոր Սերադայի և ուկրաինացի Ալեքսեյ Բորուտի նկատմամբ: