Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxeyan
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Մխեյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատոճային ըմբիշ Գևորգ Մխեյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորություն է ստացել: 

Մեր 70 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք էր ստացել, քանի որ երեկ նրան հաղթած մրցակիցը՝ ադրբեջանցի Աղահույսեն Մուստաֆաևը, մտել էր եզրափակիչ: Նա այսօր գերազանց անցկացրեց երկու սփոփիչ գոտեմարտերը, իրար ետևից հաղթեց բելառուսցի Վիկտոր Սերադային (12:2) ու ուկրաինացի Ալեքսեյ Բորուտային (7:3) և մտավ փոքր եզրափակիչ: 

Բրոնզե մեդալի համար մրցամարտում նա կհանդիպի մոլդովացի Միհայ Սավայի հետ, ով կիսաեզրափակիչում պարտվել էր նույն ադրբեջանցի ըմբիշին:

Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալի համար մրցամարտ կանցկացնի նաև մեր 57 կգ քաշային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը, որը կհանդիպի սերբ Ստեֆան Միչիչի հետ: