Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Կարեն Հ. Գրիգորյանը շախմատի Santiago Masters-2020 մրցաշարի միանձնյա առաջատարն է

Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը հաջող է մեկնարկել իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող շախմատի Santiago Masters-2020 միջազգային մրցաշարում:

 

Կայացած հինգ տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 5 միավոր և վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող գրոսմայստեր Լուիշ Գալեգոն արդեն ետ է մնում 1,5 միավորով: Հաջորդ, 6-րդ տուրում, Կարեն Հ. Գրիգորյանը սևերով կհանդիպի հենց իրենց հետապնդող պորտուգալացի շախմատիստի հետ:

 

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 5 երկրների 10 շախմատիստ: Այն կավարտվի փետրվարի 18-ին: