Բացել լրահոսը Փակել լրահոսը
85039044_194560664940204_5632613574481281024_n
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը մտավ կիսաեզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած մեր ազատոճային ըմբիշներից կիսաեզրափակիչ փուլ մտավ միայն Միհրան Ջաբուրյանը։

57 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը 1/8 եզրափակիչում 6։4 հաշվով հաղթեց բելառուսցի Դիմչիկ Ռիչինովին, իսկ քառորդ երափակիչում պարտության մատնեց մոլդովացի Անատոլի Բուրույանին՝ 5։0։

Նրա հաջորդ մրցակիցը Թուրքիան ներկայացնող Սուլեյման Աթլին է։ Մեր մյուս ըմբիշները՝ 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը և 97 կգ Սարգիս Հովսեփյանը պարտություն կրեցին և դուրս մնացին չեմպիոնական մրցապայքարից։