Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

«Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք էլ են ընդունում, որ գնում են հակասահմանադրական ուղով»

«Երբևէ չէի կարող պատկերացնել, որ մենք կարող ենք ունենալ այնպիսի իրավիճակ, որ  լուրջ կմտածենք, որ ազգային անվտանգության, իրական անվտանգության լուրջ խնդիր ունենք»,-այս մասին «Սահմանադրական անվտանգություն մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նար խոսքով՝ այս երկրում դժվար թե  լինի մեկ իրավաբան, ով ցանկանում է արդարության աչքերին նայել և ճշմարտությունը հաղորդել հանրությանը, ասի, որ  այս գործընթացն օրինական է։

Նրա համոզմամբ՝ նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք էլ են ընդունում, որ գնում են հակասահմանադրական ուղով, այլ հարց է, որ փորձում են սահմանադրական նորմերի տակ մտցնել այս գործընթացը։

«Մենք պետք է հասկանանք, որ երկրի կայուն զարգացման համար պարտադիր նախապայման է իրավական անվտանգությունը, և  քաղաքացին, ում անունից այսօր խոսում է քաղաքական իշխանությունը, պետք է գիտակցի, թե ինչին է ասում «այո», պետք է գիտակցի՝ ինչ հետևանք է ունենալու երկրի համար: Քաղաքացին պետք է քվեախցիկ մտնելուց առաջ գիտակցի, որ քվեարկում է, թե արդյոք ունենալո՞ւ ենք անվտանգ երկիր, թե ոչ, արդյոք մենք ընդհանրապես ունենալո՞ւ ենք պետականություն, թե ոչ»,-ասաց նա:

Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ իշխանությունները հիմա ցանկանում են մի քանի անկախ դատավորների դարձնել իրենցը և ենթարկել իրենց կամքին: 

«Իշխանությունն էլ նույնն է ասում, մենք տեսանք հարձակում այն դատավորների նկատմամբ, ովքեր անկախ, ոչ իշխանահաճո որոշումներ կայացրեցին։ Նպատակը ոչ թե անկախ դատական համակարգ ունենալն է, այլ նրանց բոլորին իրենց կամքին ենթարկելն է։ Քաղաքացին, որը գնալու է «Այո», կամ «Ոչ» ասելու, պետք է հասկանա, որ այսօր ինքը չի գնում «Ոչ» ասելու Հրայր Թովմասյանին, կամ Սահմանադրական անդամի 7 դատավորներին, որ նրանք չգործեն, ինքը գնում է ոչ ասելու անկախ Սահմանադրական դատարանին: Այս տարիների ընթացքում առաջին անգամ մենք անկախ Սահմանադրական դատարան»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ այս պայմաններում, երբ Սահմանադրական դատարանը չի ենթարկվում իշխանության կամքին, իշխանությունը պետք է ամենադրականը ներկայանցեր և ասեր, որ դա հեղափոխության հաղթանակն է, բայց այսօր հանում են յոթ դատավորներին, որպեսզի բերեն իրենց նախընտրածներին։