Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տեղի է ունենում պետական հանցագործություն. Արծվիկ Մինասյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ)

«Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ընթացքում ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց.

«Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունն, ունենանալով սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, Սահմանադրությամբ ունենալով հնարավորություն ինքն ընդունելու համապատասխան օրենքը կամ փոփոխությունը Սահմանադրության մեջ՝ այն տեղափոխում է ժողովրդի վրա։ Այս հարցի պատասխանը, կարծում եմ, մեր հասարակության շատ անդամներ պիտի ստանան, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել», -նշում է նա:

Ըստ Մինասյանի՝ պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելու  պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը հասկանում է, որ թույլ է տալիս հանցագործություն։

«Որպեսզի այդ հանցագործությունը կոնկրետ անձանց վերագրվող և նրանց համար պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները չկիրառվեն, սկսեց շահարկել ժողովրդի անունը և հանրաքվեի ինստիտուտը բերեց օրակարգ։ Իրականում, քաղաքական իշխանությանը պետք չի հանրաքվե, այն անհրաժեշտ է մեկ բանի համար, որպեսզի ժողովրդի անունից և ժողովրդի որոշմամբ քողարկի իր հանցագործությունը», - պնդում է նա:

Իշխանությունը չի կարող յուրացնել դատական իշխանության իրավունքները, -ասում է Արծվիկ Մինասյանը և պնդում, որ սա հենց սահմանդրական կարգի տապալում է, և բոլոր մասնակիցներին  սպառնում է 10-15 տարվա ազատազրկում: