Բացել լրահոսը Փակել լրահոսը
86492830_171460760814227_7069246775982292992_n
A A
Քաղաքականություն

Եթե այսպես շարունակվի, ժամանակակից պետության մասին խոսք լինել չի կարող. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

«Ես աջակցել եմ իշխանափոխությանը, որովհետև միշտ քննադատել եմ բոլոր իշխանություններին, բայց երբ հրապարակը սկսեց վանկարկել հեղափոխության առաջնորդի անունը, ես այլևս հրապարկում չեմ եղել »,-այս մասին այսօր հրավիրված քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանն ասում է՝ սկզբունքորեն  համաձայն չէ այն հոդվածի հետ, որում ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որվհետև ժողովրդավարությունը ժողովրդի քվեի մեծամասնությունը ստացած քաղաքական ուժի իշխանությունն է։

«Ժամանակից ժողովրդավարությունը նույնիսկ դա չէ, այլ իրավական պետությունն է»։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունով է հենց իրավական պետությունը կառուցվում:

Ըստ Իշխանյանի՝ փաստրոեն ամբողջ իրավական պետություն հասկացությունը ոտնատակ է տրվում: Նա ասում է՝ այդ մասին խոսվում է բավականին անկեղծ, քանի որ  մենիշախնության հաստատման մտածողություն է:

Նրա խոսքով՝ գործադիրից անկախ գործող դատաիրավական համակարգի պարագայում չեն խախտվի մարդու իրավունքները:

Իշխանյանը պնդում է՝ մարդու իրավունքները խախտվում են պետության, իշխանության կողմից։ Բացարձակ իշխանության կողմից դրանք բացարձակ են խախտվում։

 «Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եվ այստեղ բացարձակապես կարևոր չի անձի խնդիրը։ Մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ ոչ թե անձով է պայմանավորված իշխանությունը, այլ կառույցների անկախությամբ։ Եթե կառույցները ոչնչացվում են, ապա այդտեղ խոսել միապետի կամքի կամ բարի թագավորի մասին, սրանք հեքիաթներ են՝ մարդկանց խաբելու համար», -նշում է Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով՝ եթե այսպես շարունակվի, ժամանակակից պետության մասին խոսք լինել չի կարող։