Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. հայտնի են ազատոճայինների առաջին մրցակիցները

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն ազատոճայինները:

Հայաստանից այդ մրցումներին կմասնակցի 10 ըմբիշ: Նրանցից հինգն այսօր կսկսեն ելույթները որակավորման փուլից:

57 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ. Դիմչիկ Ռիչինով (Բելառուս) – Միհրան Ջաբուրյան  

65 կգ, նախնական փուլ. Դավիդ Հաբատ (Սլովենիա) – Վալոդյա Ֆրանգուլյան 

70 կգ, նախնական փուլ. Գևորգ Մխեյան – Աղահուսեյն Մուստաֆաև (Ադրբեջան)

79 կգ, 1/8 եզրափակիչ. Գեորգի Փաշալով (Մոլդովա) – Արման Ավագյան

97 կգ, 1/8 եզրափակիչ. Էլիզբար Օդիկաձե (Վրաստան) – Սարգիս Հովսեփյան 

Մեր մնացած հինգ ըմբիշները պայքարը կսկսեն վաղը:

61 կգ, 1/8 եզրափակիչ. Վլադիմիր Եգորով (Հս.Մակեդոնիա) – Արսեն Հարությունյան

74 կգ, 1/8 եզրափակիչ. Ավթանդիլ Քենչաձե (Վրաստան) – Հրայր Ալիխանյան

85 կգ, 1/8 եզրափակիչ. Իլյա Արչայա (Ուկրաինա) – Հովհաննես Մխիթարյան

92 կգ, նախնական փուլ. Ռոման Ռիչկո (Ուկրաինա) – Մարզպետ Գալստյան

125 կգ, 1/8 եզրափակիչ. Ռարեշ Դանիել Չինտոան (Ռումինիա) – Լևան Բերիանիձե

Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին: