Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ֆոնսեկան ամռանը կարող է հեռանալ թիմից

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնեսեկան առաջիկա ամռանը հնարավոր է հեռացվի այդ պաշտոնից: Այդ մասին գրում է պորտուգալական O Jogo թերթը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Իտալիայի առաջնությունում կրած երկու անընդմեջ պարտությունից հետո «Ռոման» վերջնականապես դուրս է մնացել չեմպիոնների լիգայի գոտուց՝ 4-րդ հորիզոնականը զիջելով «Ատալանտային»: Այս պահին թիմերին բաժանում է երեք միավոր, սակայն այն կարող է մեծանալ, քանի որ փետրվարի 15-ին Բերգամոյի թիմը սեփական դաշտում ընդունելու է հենց «Ռոմային» և հաղթելու մեծ շանսեր ունի:

  Ինչպես նշում է լրատվամիջոցը, ընթացիկ մրցաշրջանում Պաուլու Ֆոնեսեկայի առջև խնդիր է դրված նվաճել չեմպիոնների լիգայի ուղեգիր: Դրա համար «Ռոման» պետք է Իտալիայի առաջնությունում զբաղեցնի նվազագույնը 4-րդ տեղը, կամ հաղթի Եվրոպայի լիգայում: Հակառակ դեպքում, ինչպես հայտնում է թերթը, ակումբի սեփականատեր Դեն Ֆրիտկինը առաջիկա ամռանը նոր փոփոխություններ կկկատարի թիմում՝ աշխատանքից ազատելով գլխավոր մարզչին ու սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»: