A
A
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոեմական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր 5-րդ անգամ հռչակվեց Հին աշխարհի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային մեր մարզիկը եզրափակիչում հանդիպեց Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոս Կախելաշվիլու հետ:
Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով կամային հաղթանակ տարավ և երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար:
Նախկինում նա Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2012, 2013, 2014 և 2018 թվականներին: