Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե որ դեպքում քաղաքան ուժերը հակապետական կհամարվեին (տեսանյութ)

 Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վարչապետից հետաքրքրվեց, թե փետրվարի 6-ին Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ինքը ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրավական կամ այլ ճանապարհով կփորձեն խոչընդոտ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտմանը, նրանք կարժանանան ուժեղ հարվածի, որպես հակապետական, հակաժողովրդավարական ուժեր, իսկ նրանք, որոնք կընդունեն ժողովրդի ձայնը, ապա նրանք կդասվեն ժողովդրի ապագան կերտող նվիրյալների շարքում։

«Արդյոք, օրինակ՝ պատրաստվում եք վառել նրանց մեքենաները, որովհետև նման հարցադրում անգամ այստեղ է եղել»,- նկատեց Սիսակ Գաբրիլյանը։

Ի պատասխան, վարչապետն ասաց, որ եթե իրենք մեքենա վառող լինեին, ապա իրենց հետ էդպես չէին խոսի։

«Որովհետև եղել են այնպիսի ժամանակներ, և եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծողներ, ընդհուպ կրակողներ, սպանողներ և այդ նույն մարդիկ երբեք այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ իսկապես դրան կարող է հաջոդել մեքենա վառելը և այլն։ Ուրախ եմ, որ մեր Կառավարության պայմաններում այդպիսի քննարկումներ տեղի են ունենում, որովհետև այն ժամանակ, երբ որ ես խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ սփրթնում էին ԱԺ նիստերի դահլիճում նստած»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանւը պարզաբանելով իր ելույթը ԱԺ արտահերթ նիստին, ասաց, որ իրավական խոչընդոտ ասելով ինքը ակնարկ է արել։

«Ակնարկել եմ, որ եթե այս որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես, ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք, եթե ուժ կա որն ասում է, որ ես չեմ ուզում հարցնել ժողովրդին, ես պետք է հարցնեմ ՍԴ-ին, այստեղից բխում է հետևություն»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։