Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սուրբ» տեղը դատարկ չի մնա․Ալեն Սիմոնյանը վստահ է, որ «ոչ»-ի ճամբար կձևավորվի (տեսանյութ)

«Ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, ով Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է, ադեկվատների տեսանյութերում է նկարահանվում, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ։ Ինքը թող գնա, շարունակի նկարվել Միքայել Մինասյանկի կայքերի համար՝ իշխանությունների դեմ և չփորձի ինձ կապել ինչ-որ մեկի հետ, ես իմ քայլերով ապացուցել եմ, որ բացի «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունից, Նիկոլ Փաշինյանից և վարչության անդամ ընկերներից, ուրիշների հետ ինձ  կապելը սին գործողություն է»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառմանը, թե ինքը և Հրայր Թովմասյանի քույրը նույն նպատակն ունեն՝ էժանագին քարոզչությամբ վարկաբեկել «Լուսավոր Հայաստանին»։ 

Անդրադառնալով Սահմանադրությունում փոփոխություններին և «ոչ»-ի ճամբար դեռ չստեղծվելուն, Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ որ «ոչ»-ի ճամբար կձևավորվի։ 

««Սուրբ» տեղը դատարկ չի մնա։ Վստահ եմ, որ կլինեն մարդիկ։ Սոցիալական ցանցերում դրա մասին հայտարարում են, նույնիսկ «ոչ հակասահմանադրական հանրաքվեին» լոզունգն է պտտվում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ 

Հարցին՝ մենք այդքան հարուստ պետությո՞ւն ենք, և  Հրայր Թովմասյանը «հարուստ տղա՞ է», որպեսզի բյուջեից  3,5 մլրդ ծախսենք նրան հեռացնելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցը միայն Հրայր Թովմասյանի մեջ  չէ։

«Քվեաթերթիկի հարցը վերաբերելու է անցյալին, բոլոր այն արատավոր երևույթներին, որոնք հնուց են մնացել, վերաբերելու են այն բեկորներին, որոնք տեղկայավել են Հրայր Թովմասյանի լեզվով ասած՝ խրամատում, այն մարդկանց, որոնք ասում են՝ 3 ամիս է մնացել։ Սա ավելի ճիշտ կլինի համեմատել հոկտեմբերի 2-ի հետ կամ հեղափոխության հետ, որովհետև մենք այդ որոշումն ենք կայացրել և համարում ենք, որ քաղաքացիներին պետք  է քիչ անհանգստացնել, իրենց միայն պետք է լինելու 5 րոպե տեղամադրել և այո ասել նոր Հայաստանին և ոչ ասել այն ամենին, ինչը եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով երեկ Էդմոն Մարուքյանի կողմից հնչեցված մտքին, թե հայտարարություն կա, որ ԱԺ-ում հանդիպումներ են եղել ՍԴ անդամների հետ՝ բանակցությունների նպատակով , Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։ 

«Իմ ունեցած տեղեկություններով, ՍԴ դատավոր ԱԺ մուտք չի գործել, կարող եք հարցում անել: Այսօր ես  Արարատ Միրզոյանի հետ խոսել եմ, նման տեղեկություն ինձ մոտ չկա, վստահ չեմ, որ նման հանդիպում ընդհանրապես եղել է»,- ասաց ԱԺ փոխխոսանակը։ 

 Անդրադարձ եղավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ենթադրում է, վարչապետը կունենա ամենամեծ մասնակցությունը։ 

«Մենք մեծ հաճույք ենք ստանում, առիթը բաց չենք թողնում Հայաստանում յուրաքանչյուր գյուղի, քաղաքի բնակիչների հետ շփվելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։