Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captfdfdure
A A
Պաշտոնական Հասարակություն

Ոճրագործներն ազատության մեջ են․ նվիրյալները՝ բանտում․ ակցիայի մասնակիցները փակել էին Երևան-Գյումրի մայրուղին (տեսանյութ)

«Սասնա Ծռեր»-ի անդամները Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի ազատության պահանջով նախազգուշական ակցիա իրականացրեցին Շիրակի մարզում:

Ակցիայի մասնակիցները ժամանակավոր փակել էին Երևան-Գյումրի մայրուղին:

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ ազգի դավաճանները ազատության մեջ են։ Մենք իշխանություններին մատնացույց ենք անում իրենց կոպիտ սխալները։ Ուշքի եկեք, պարոնայք իշխանավորներ, ժողովուրդը ձեզ չի ընտրել , որ ազգի դավաճաններին ազատություն տաք», ասում էին հավաքվածները։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իշխանության դեմ ոչ մի թշնամանք չկա։ Նրանց հորդորը մեկն էր՝ հրաժարվել ներկայիս դատական համակարգից։

«Այս դատական համակարգը գտնվում է նախկին իշխանությունների հոգեբանության տակ, ոճրագործներն ազատության մեջ են, իսկ նվիրյալները՝ բանտում»։

Ակցիայի մասնակիցները զգուշացրին՝ ցանկացած պահի իրենք պատրաստ են փակել Հայաստանի միջպետական ճանապարհներից որեւէ մեկը։

«Եթե «Սասնա Ծռեր»-ը շատ շուտով չլինեն ազատության մեջ, դա նշանակում է որ պարոն Փաշինյանը խաղը տանուլ է տվել»,- ասաց հավաքվածներից մեկը։ 

Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը։