Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը և Արթուր Ալեքսանյանը մտան եզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կայացան կիսաեզրափակիչ փուլի մրցամարտերը:

60 կգ քաշային կարգում Հայաստանի ըմբիշ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Էստոնիայի ներկայացուցիչ Հելարի Մաեգիսալուին և մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի թուրք ըմբիշ Քերեմ Քամալի հետ:

67 կգ քաշային մեր ըմբիշը՝ Կարեն Ասլանյանը, կիսաեզրափակիչ մարտում 3:4 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին: Նա վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց ֆինն ըմբիշ Մատի Կուոսմանենին և նույնպես մտավ եզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը կմրցի Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: