«Ո՞վ հրաման տվեց՝ զորամասից հանեցին այդ զենքը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը, հայտարարեց.
«Չերյոմուխա 7տեսակի զենքը արգելված զենք էր, ո՞վ հրաման տվեց՝ զորամասից հանեցին այդ զենքը: Իմ տղային խփել են 40մ հեռավորության վրա, 90 աստիճանի անկյան տակ՝ ձախ աճուկին: Գնացել եմ 3-րդ հիվանդանոց, վիրահատության ժամանակ դեռ փամփուշտը մնացել էր աճուկի մեջ, չէր բացվել, եթե լիներ ռազմական բժիշկ, ես համոզված եմ՝ իմ տղան կենդանի կլիներ: Վիրահատության ժամանակ պայթել է փորի մեջ, այդ ժամանակ ես այնտեղ կանգնած էի: Բժիշկները լուսամուտները բացեցին և վիրահատական սենյակից դուրս թռան, խեղդվում էին: Հիմա տարին 12 ամիս գնում եմ այն վայրը, որտեղ քննիչը ցույց է տվել, ասել է՝ սա քո տղայի արյան լճակն է եղել, խորապես ուսումնասիրել եմ պատը, ոչ մի հետք չկա: Չկա փոս ընկած տեղ, չկա ճաքած տեղ: Դուք ասում եք՝ պատահական․ ոչ, դիտավորյալ սպանություն էր, Ռոբերտ Քոչարյան, Դուք էդ խոսքերը կրկնել եք 12 տարի առաջ, երբ Կուկուն սպանեց Պողոս Պողոսյանին»: