Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեդա Սաֆարյան
A A
Հասարակություն

Այս միջնորդությունը պետք է թողնվի առանց քննության․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական նիստը։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով Ռ. Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը, նշեց, որ քանի որ դատավարության այս փուլում ինքը չի կարող ամբաստանյալներին հարցեր տալ, ապա այս միջնորդությունը կարելի է հիմա հաշվի չառնել և քննարկել հետո:

«Պաշտպանության կողմը բազաթիվ հղումներ արեց, անընդունելի հանգամանքներ նշեցին: Հնչում է՝ արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը նախագահի գործառույթը չէ: Ոչ թե արտակարգ դրություն է հայտարարվել, այլ ռազմական դրություն: Եթե հիմա փաստեր հրապարակեմ, պաշտպանական կողմը կասի՝ փաստեր եմ հրապարակում: Քոչարյանն ինչպե՞ս է թույլ տվել՝ Գրիգոր Գրիգորյանը 70 աստիճանի տակ կրակի: Այս միջնորդությունը պետք է թողնվի առանց քննության: Սահմանական կարգի տապալումը միակ մեղադրանքը չէ, կան նաև լուրջ մեղադրանքի հիմքեր, և այս փուլում հնարավոր չէ ներկայացված միջնորդությունը բավարարել։ Այն անհիմն է և մարտի մեկի ողբերգությանը չի վերաբերում»,- ասաց նա: