Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մենք հասկանում ենք ձեր մտավախությունները և կոչ ենք անում լինել համարձակ»․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, նախքան Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ներկայացնելը, նշեց, որ մի նկատառում ունի․

«Այս գործն այն գործերից է, երբ ներկայացնում ենք միջնորդությունները,  հասկանում ենք, որ դատարանի համար այն մերժելը նշակություն է ունենալու: Մենք հասկանում ենք՝ ցանկացած դատարան, որին ներկայացվեր այս միջնորդությունների բավարարումը, դատարանը պետք է մտածեր՝ ի՞նչ կլիներ, եթե միջնորդությունը բավարարեր: Այսինքն՝ մենք լավ հասկանում ենք ձեր մտահոգությունները և կոչ ենք անում լինել համարձակ»:

Անդրադառնալով միջնորդությանը՝ Հ. Ալումյանը նշեց, թե ինչո՞ւ պիտի քրեական հետապնդումը դադարեցվի:

«Ես ուզում եմ մատչելի ձևով այստեղ գտնվող մարդկանց համար ներկայացնել: Այստեղ կա մի քանի կետ. Վռաբեկ դատարանը մեկնաբանություն է արել՝ անձեռնխելիության շեմի հետ կապված: Հիմա հաղթահարվա՞ծ է այդ շեմը, թե ոչ: Վճռաբեկ դատարանը անձեռնմխելիության հետ կապված սահմանում է դրել, որ Սահմանադրական դատարանի սահմանածի հետ կապ չունի: Եթե դատավարությունը լիներ 2008, 2009 թվականներինին, մինչև 300.1 հոդվածի ուժի մեջ մտնելը, այն ենթակա էր մերժման: Որպեսզի 300.1 կիրառվի, պետք է 300 հոդվածի հետ նույնական հանցակազմն ունենա:

Մենք ասում ենք՝ սա նոր հանցակազմ է, իսկ հակառակ կողմը ասում է՝ ոչ, նոր հանցակազմ չի: Կա իրավական վեճ, պետք է անդրադառնանք պրակտիկային: Բացի էս գործից, որևիցե գործով որևիցե մեկը չի մեկնաբանել, որ 300.1 հոդվածը նույն հանցակազմը չէ՝ 300 հոդվածի համեմատ: Ներկա վարչապետը բոլոր շանսերը ուներ 300.1 հոդվածով դատվելու, որով պրակտիկան ցույց է տալիս, 300.1 հոդվածը չի կարելի կիրառել 2008-ի համար, որով նոր հանցակազմ է: Ոնց որ այն ժամանակ ընդդիմադիրների համար եք կիրառել, կիրառեք նաև հիմա: Անձին մեղսագրվում է 10 տարի առաջվա արարք, եթե 10 տարվա մեջ գոնե մեկ օր արարքի համար պատասխանատվություն չէր հասնում, ուրեմն այդ անձը պատասխանատու չէ»,- ասաց նա: