Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան Arman Abovyan
A A
Քաղաքականություն

«Խոսք կա, թե Արցախի որոշ տարածքներում կստեղծվեն գոտիներ, որտեղ համատեղ կբնակվեն հայերն ու ադրբեջանցիները» (տեսանյութ)

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել։ Այս մասին ԱԺ-ի  հայտարարությունների ժամին ասաց պատգամավորը։

Խորհրդարանական 2-րդ ուժի պատգամավորը եվրոպական մամուլում կարդացել է վերլուծություններ, թե հնարավոր է հետագայում  առաջարկվեն որոշ դրույթներ, որոնք վերաբերում են հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակությանը։

«Խոսք կա, թե Արցախի որոշ տարածքներում կստեղծվեն գոտիներ, որտեղ համատեղ կբնակվեն հայերն ու ադրբեջանցիները։ Ես կտրուկ դեմ եմ այդ մեթոդին, որովհետև դա լավ բանի չի բերի և նվազագույնը լարվածություն կառաջացնի»,- ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ նման գործողություն հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը։

«Եթե մեր արտասահմանյան գործընկերներն  այդքան մտահոգված են այդ համատեղ բնակության գոտիների ստեծմամբ, ապա առաջարկում եմ նման գոտի ստեղծել Նախիջևանում»,- եզրափակեց նա։