Բացել լրահոսը Փակել լրահոսը
84576172_194925331716002_7573907443306987520_n
A A
Քաղաքականություն

«Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում, կբղավեն, իրենց ամբողջ թշնամանքը նորից կգեներացնեն»․ Կարինե Աճեմյան

Այս հանրաքվեն ոչ պետականամետ, հակաօրինական ծրագիր է, կարծում է ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից։ 

«Մենք որևէ պատճառ չունենք իրավաբանների և փաստաբանների մեծ բանակին չհավատալու և որևէ պատճառ չունենք այդ դիլետանտների խմբակին հավատալու, ովքեր իրենց ղեկավարի հետ միասին միայն մեկ նպատակ ունեն ՝ վերացնել Սահմանադրական կարգը, վերացնել մերօրյա դատարանը, մարդկանց փոխարինել իրենց ուզած մարդկանցով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարինե Աճեմյանը՝ շեշտելով, թե այն բոլոր ուժերը, որոնք լինեն հանրաքվեի կողքին, «մեղսակից են լինելու»։

«Որովհետև  ժամանակը գալու է, և պարզ է լինելու, որ սա հակաօրինական, հակասահմանադրական  հանրաքվե է։ Սա մի գործընթաց է, որ Նիկոլ Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում, կբղավեն, իրենց ամբողջ թշնամանքն ու ատելությունը նորից կգեներացնեն»,- գտնում է Կ․ Աճեմյանը։

«Ադեկվադ» միաբանության անդամ Lիլիթ Թումանյանն էլ կարծում է՝ ՍԴ ներկայիս կազմը չի սպասարկում իշխանությանը, եւ հենց այսպես պետք է աշխատի իրավական պետությունում Սահմանադրական դատարանը։

«Պիտի լինի այնպիսի կազմ, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ այս դատարանը կարող է սպասարկել իշխանության շահերը։ Հենց այս կազմն է, որ պետք է աշխատի»,- հավելեց  Լիլիթ Թումանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2020 թվականի ապրիլի 5-ին: