Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 11-ը փետրվարի. «40 ընտանիք տնօրինում է ՀՀ հարստության կեսից ավելին» (տեսանյութ)

1995-ի հուլիսի ընտրություններին ընդառաջ կրկին թեժանում է Հայաստանի քաղաքական կյանքը։ Անցյալ տարվա վերջին Հայաստանում արգելվել է Դաշնակցություն կուսակցությունը։ Զուգահեռ ամբողջությամբ ավերվել, թալանվել եւ փակվել են ոչ միայն պաշտոնական «Երկիր» օրաթերթը եւ «Ազատամարտ» շաբաթաթերթը, այլեւ Դաշնակցությանը հարող եւս 6 լրատվամիջոց։ Մոտ 300 հոգի փետրվարի 11-ին գնում է դատախազություն խոսքի ազատության սահմանափակման դեմ բողոքի գործողությամբ։ Այնտեղ ոչ մի պատասխան չստանալով լրագրողները շարժվում են Բաղրամյան 26։ Նրանք բողոքում են, որ իրենց լրատվամիջոցները փակվել են առանց դատարանի որոշման։ Նրանք նաեւ բողոքում են, որ լրատվամիջոցների փակման դեմ որեւէ դիրքորոշում չի հայտնել Ժուռնալիստների միությունը։

Հումանիտար օգնությամբ ՄԱԿ-ի կողմից Շրջափակման մեջ գտնվող Իրաք մեկնելու ճանապարհին 1998-ի փետրվարի այս օրերին Հայաստանում է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։ Հաջորդ օրը մեր խորհրդարանում Ժիրինովսկին ասում է, որ պետք է զսպել աշխարհին իշխելու Ամերիկայի ցանկությունը։ Ժիրինովսկին Հայաստանում է արդեն երեք օր եւ ՄԱԿ-ի պահանջով կրճատված պատվիրակությամբ ի վերջո կարողանում է մեկնել Իրաք։ Ռուս լրագրողները փորձում են խմբագրել ՄԱԿ-ի պահանջը՝ կամ բոլորը, կամ՝ ոչ ոք։ Պարզվեց նաեւ, որ ռուսական լրատվամիջոցներն արդեն հաջողացրել են տհաճություն պատճառել Ժիրինովսկուն։ Ի վերջո փետրվարի 11-ին Իրաք է մեկնում պատվիրակության 30 անդամ պատվիրակության մյուս անդամներից գաղտնի։ Հայաստանում մնացածների մեջ է այսօր արդեն հայտնի մեկնաբան Սոլովյովը։ «Ժիրինովսկին ուղղակի փախավ»,-ասում են նրանք։ 1999-ի փետրվարի 11-ին օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը դառնում է 70 տարեկան։ Նրան գրկաբաց ընդունում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ազատազրկման դատապարտվածները 2000-ի այս օրերից սկսած կունենան իրենց սեփական թերթը։ «Հուսաստղ» պարբերականը լույս կտեսնի ամսեկան երկու անգամ։ Թերթի հազար օրինակը համարյա ամբողջությամբ կսպառվի քրեակատարողական հիմնարկներում։ Գուցե նաեւ վաճառեն կրպակներում։ Թուրքիան Հայաստանի օգնության կարիքն ունի, այս նպատակով Հայաստանում է թուրքական 6 հոգանոց պատվիրակությունը։ Հայկական Կարմիր խաչը պետք է ապահովի Թուրքիայի երկրաշարժից տուժածների հետվնասվածքային ապաքինումը՝ մերոնք դրա փորձն ունեն։ 2001-ի այս օրը Ֆրանսիայից Հայաստան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այնտեղ նախագահը չափազանց ջերմ ընդունելության է արժանացել։ Գուցե դրա դիմաց մեզանից փոխհատուցու՞մ են ակնկալում Ղարաբաղի հարցում։ Քոչարյանը ֆրանսիացի գործարարների հետ լուրջ պայմանավորվածություններ է ունեցել, փոխարենը մեծ չեն հաջողությունները ռազմական ոլորտում։ Նույն օրը հոկտեմբերի 27-ի նախաքննության փուլում կալանավորված եւ ազատ արձակված, այսօր արդեն նախագահի խորհրդական Հարությունյանը հրաժարվում է պատասխանել հոկտեմբերի 27-ին վերաբերող որեւէ հարցի, պատվիրատուների մասին՝ առավելեւս ։ Բայց մարդիկ կարծում են, որ Սերժ Սարգսյանը եւ էլի մարդիկ գոնե պետք է պատասխան տան պաշտոնական անփութության համար ։ 2008-ի այս օրը Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը նույն օրը գրում է, որ Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 75 տոկոսը: Նույն օրը նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տալիս «Ա1+» հեռուստաընկերությանը: Լրագրողն ուզում է տեղեկանալ, թե Տեր-Պետրոսյանը չի՞ վախենում այն մեղադրանքներից, որ իր առաջադրումով նա խարխլում է Հայաստանի հիմքերը: Այս օրը նախագահի թեկնածուն խոսում է նաեւ Հայաստանի տնտեսության մասին։ 2009-ի այս օրը դատարանը նախագահի ընտրություններից առաջ ձերբակալված Գագիկ Ջհանգիրյանին հնարավորություն չի տալիս հանդես գալ հայտարարությամբ: Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Ջհանգիրյանը դատախազ Փիլոյանին համարում է անմարդկային եւ անաստված անկողնուն գամված եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի հանդեպ վերաբերմունքի պատճառով ։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանն այս մասին խոսում է 2011-ի փետրվարի 11-ի ավանդական ճեպազրույցին: Ավելին, Դաշնակցությունը մտադիր է շարժում սկսել 2012-ի խորհրդարանի ընտրություններում իշխանության կեղծիքների դեմն առնելու համար: