Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«ՀայԷկոնոմԲանկ»-ի հետ 10 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրվեց (տեսանյութ)

ՀՀ կենտրոնական բանկում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և «ՀայԷկոնոմԲանկ» ԲԲԸ միջև ստորագրվեց վարկային համաձայնագիր: Համաձայնագրով Սևծովյան առևտրի և զարգացման բանկը 10 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու հայկական բանկին։

«ՀայԷկոնոմԲանկ»-ից համաձայնագիրը ստորագրեց գործադիր տնօրեն, վարչության նախագահ Արամ Խաչատրյանը։

 Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինն ասաց, որ սա արդեն 3-րդ վարկային գիծն է «ՀայԷկոնոմԲանկ»-ի հետ։ 

«Նախորդ համաձայնագրերը օգտագործվել են մանր և միջին բիզնեսների կազմակերպումը ֆինանսավորելու համար։ Տրվել է ավելի քան 180 վարկ, և մենք հույս ունենք, որ նոր համաձայնությունը նույնպես կօգտագործվի մանր բիզնես ֆինանսավորելու համար, որովհետև մենք կարծում ենք, որ Հայաստանի համար շատ կարևոր է մանր և միջին բիզնեսի զարգացման հնարավորությունների ստեղծումը»,- նշեց նա։

Պանկինը հավելեց նաև, որ իրենց համար հետաքրքիր են Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերը, և արդեն իսկ մասնակցել են մի շարք ծրագրերի։

Մանրամասները՝ տեսանյութում։