Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Բաբաջանյանն առաջարկում է դատավոր դառնալու գործընթացը պարզեցնել (տեսանյութ)

Ազգային ժողովի ատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարել։

Պատգամավորն առաջարկում է դատավոր դարձնելու գործընթացը պարզեցնել։

«Առաջարկվող նախագծով գիտական հարթությունում փորձառու իրավաբանների որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը»,- նշեց Արման Բաբաջանյանը։

Նշենք, որ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը, որը բավարարում է Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:

«Օրենքի 97-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված «առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն» ասվածը իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող դատավորների թեկնածուների հավակնորդների պարագայում պետք է հասկանալ միայն բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը։

Մասնավորապես, թե ինչու է ամրագրվել բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած լինելու պահանջը՝ սահմանափակելով այն գիտական աստիճան ունեցողների ընդգրկման հնարավորությունը, որոնք դասավանդել են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հետբուհական եւ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում կամ ունեն ընդհանուր պահանջներին համապատասխան՝ տվյալ պարագայում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն՝ զուգահեռ չզբաղվելով դասախոսությամբ»,- հավելեցԱրման Բաբաջանյանը։