Բացել լրահոսը Փակել լրահոսը
OSCAR2020
A A
Մշակույթ

«Օսկար 2020»․ ովքե՞ր են հաղթողները (տեսանյութ)

Լոս Անջելեսում կայացավ ամենամյա  «Օսկար» հեղինակավոր 92-րդ մրցանակաբաշխությունը։ «Օսկար 2020»-ի գլխավոր մրցանակը՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգը բաժին հասավ հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը» ֆիլմին։ Հենց այս ֆիլմին հաջողվեց ամենաշատ արձանիկները նվաճել։ Ֆիլմի ռեժիսորը ճանաչվեց տարվա լավագույն ռեժիսոր։

«Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ միեւնույն ֆիլմը ճանաչվեց թե՛ լավագույն ֆիլմ, թե՛ լավագույն օտարալեզու ֆիլմ։

Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմի համար, լավագույն դերասանը Հոաքին Ֆենիքսն էր՝ «Ջոկեր»-ից։

Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Բրեդ Փիթը՝ «Մեկ անգամ․․․Հոլիվուդում» ֆիլմի համար, երկրորդ պլանի լավագույն դերաանուհին  Լորա Դերնն էր («Ամուսնական պատմություն»):

Մյուս անվանակարգերի հաղթողների մասին՝ այստեղ։