Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գագիկ Խաչիկյանը 3 մեդալով կվերադառնա ԱՄՆ-ից

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը հաջող հանդես եկավ ԱՄՆ-ում անցկացվող մարմնամարզության Azarian Team Cup Men's Invitational ամենամյա մրցաշարում, որը կազմակերպում է օղակների արքա Ալբերտ Ազարյանի որդին՝ օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանը:

17 տարեկանների մրցաշարում մեր մարմնամարզիկը բազմամարտում վաստակելով 75,450 միավոր, գրավեց 3-րդ տեղը: Նա ետ մնաց ամերիկացիներ Մարկ Բերլագայից (76.850) և Ռոուզ Ռիլիից (76.200):

Առանձին գործիքների հաշվարկով Գագիկ Խաչիկյանը 1-ին տեղը գրավեց նժույգթափի վրա (13,150 միավոր), իսկ պտտաձողի վրա վարժությունում ցույց տվեց 3-րդ արդյունքը (12,00):

Բոլորից շատ՝ 5 մեդալ նվաճեց Ռոուզ Ռիլին, որը միայն զուգափայտերի վրա վարժությունում դուրս մնաց մրցանակային եռյակից: Երկուական ոսկե մեդալներ նվաճեցին Մարկ Բերլագան ու 5-րդ տեղը գրաված Սեան Շիմիձուն: 

Նշենք, որ 12 տարեկանների մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է հայազգի մարմնամարզիկ Դավիթ Սամվելյանը: