Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karate 1
A A
Սպորտ

Հայաստանի կարատեիստները նոր մեդալ չնվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող կարատեի Եվրոպայի պատանիների, կադետների և մինչև 21 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան երիտասարդները:

Հայաստանի կարատեիստները, ավաղ, չկարողացան մրցանակային տեղ գրավել: Բրոնզե մեդալին ընդհուպ մոտեցավ միայն 68 կգ քաշային Անիտա Մակյանը, որը հաղթահարեց առաջին երկու փուլերը, սակայն քառորդ եզրափակիչում հավասար պայքարում զիջեց նորվեգացի Անիկա Սաելիդին՝ 3:3: Երրորդ տեղի համար սփոփման մրցամարտում մեր մարզուհին 0:1 հաշվով պարտվեց խորվաթ Լեա Վուկոյային և զրկվեց բրոնզե մեդալից:

Մեր մյուս պատվիրակները անհաջողության մատնվեցին նախնական փուլերում և ժամանակից շուտ լքեցին մրցասպարեզը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի կարատեիստ Մհեր Ղազարյանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ: