Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan 6.02.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Ռոմայի» առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկամսյա ընդմիջումից հետո վերջապես հայտավորվել է իր թիմի՝ «Ռոմայի» առաջիկա խաղին:

Իտալական թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան այսօր հրապարակել է «Բոլոնյայի» հետ նախատեսված առաջիկա հանդիպման նախնական կազմը: Դրանում ընդգրկված 23 ֆուտբոլիստների թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարի 5-ին «Տորինոյի» հետ խաղում, որից հետո նա բաց էր թողել վեց, այդ թվում «Յուվենթուսի» հետ երկու հանդիպումները:

Նշենք, որ «Ռոմա» - «Բոլոնյա» խաղը տեղի կունենա փետրվարի 7-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, ժամը 23:45-ին: