A
A
Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։
Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։
Քննարկման արդյունքում Ֆ. Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն