A
A
ԱԺ արտահերթ նիստը՝ այսօր, ժամը 13։00-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը քիչ առաջ ավարտվեց։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է, ժամը՝ 13։00-ին։
Օրակարգում մեկ հարց է՝ «Իմ քայլի» 37 պատգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել։
Հիշեցնենք, որ ժամը 11։ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին, խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված հարցերը հետ են կանչվել, և ԱԺ նիստը փակված համարեց։