A
A
Կոչ եմ անում պարոն վարչապետին. իջևանցին ակցիա է անում կառավարության մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻջևան քաղաքի բնակիչ Արամայիս Համբարձումյանը կրկին եկել է կառավարության շենքի առջև։
«Ես կոչ եմ անում պարոն վարչապետին, Տարածքային կառավարման նախարարին՝ պարոն Պապիկյանին, Գլխավոր դատախազ պարոն Դավթյանին, Մարդու իրավունքների պաշտպանին և վարչապետի Վերահսկողության ծառայությանը։ Թավշյա հեղափոխությունը, երբ սկսվել էր, ասում էիք, որ ՀՀ քաղաքացիները գտնվում են ապահով ձեռքերում։ Բայց թավշյա հեղափոխությունից հետո ես չեմ զգում, որ տարբերություն կա», - ասաց իջևանցին։
Համբարձումյանն ասաց, որ 2007 թվականին հողատարածք է ստացել, այնտեղ 2012-ին սպասարկման սրահ է կառուցել։
Շինության նկուղի հարկը Համբարձումյանը չի կարողանում օգտագործել, քանի որ այդ հարկի դիմացի տարածքը նախկին քաղաքապետի օրոք ճանաչվել է որպես ընդհանուր օգտագործման տարածքը, որի պատճառով այդ տարածքը չի կարողանում օգտագործել որպես կայանատեղի։
Մինչ օրս դատական քաշքշուկների մեջ է։