Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Հասարակություն

Դատախազը՝ նիստից Քոչարյանի փաստաբանների բացակայելու մասին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը, մեկնաբանելով Քոչարյանի փաստաբանների բացակայությունը այսօրվա նիստին, ասաց, որ պաշտպանության կողմի իրավունքն է չներկայանալը։

Անդրադառնալով պաշտպան Հովհաննես Խուդոյանի նախորդ նիստի դիտարկմանը, թե իրենք համոզված են, որ դատարանը բավարարելու է դատախազության բողոքը,  Պետրոսյանը պատասխանեց՝ իրենց ենթադրություններն ու սուբյեկտիվ գնահատականներն են, որոնք ինքը չի մեկնաբանում։

Դատախազը նշեց, որ դատարանի այս որոշումը վճռաբեկ դատարանով բողոքարկելու ընթացակարգ կա, և հետագայում վճռաբեկ դատարանը դիրքորոշումը կհայտնի։

«Այստեղ օրենքի բաց չկա, կա օրենքի միատեսակ ապահովվելու խնդիր, եթե վճռաբեկ դատարանը օրենքի միատեսակ կիրառելու խնդիր տեսնի, կընդունի վարույթ: Այս պահին Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշումը չենք կարող մեկնաբանե»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կա՞ արդյոք Մարտի մեկի գործում մի հանգամանք, որ  դատախազությունը ցանկանում է թաքցնել, դատախազը նշեց, որ մտավախություններ չունեն։ Ունեն մտահոգություններ, որը վերաքննիչ դատարանը փարատեց: