Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան1
A A
Հասարակություն

«Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը չեն տրամադրվի Քոչարյանի պաշտպաններին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց այսօր Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։
 
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։
 
Հիշեցնենք, որ Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործի բոլոր նյութերը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռ. Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը: Սակայն դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը:
 
Նշենք, որ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը դատական նիստին չէր ներկայացել: