Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Վարդենյանց լեռնանցքը փակ է

ՏԿԵՆ տեղեկացնում է.

      Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արթիկի-Ալագյազ և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է: Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 Վարորդներին հորդորում ենք լինել խիստ ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

-----------------------

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։