Բացել լրահոսը Փակել լրահոսը
стамбул1 copy
A A
Հասարակություն

Ստամբուլում ինքնաթիռ է վթարվել (տեսանյութ)

Ստամբուլում՝ Սաբիհի Հեքչեն օդանավակայանում, Pegasus ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ դուրս գալով թռիչքուղուց, հարվածելով պատնեշին ու հրդեհվելով։

Ինքնաթիռում 177 հոգի է եղել, 50-ը վնասվել է։ Զոհեր, բարեբախտաբար, չկան։

Հայտնի է, որ ինքնաթիռը Իզմիրից ուղեւորվել էր Ստամբուլ։