Բացել լրահոսը Փակել լրահոսը
84638014_4052502884775877_2094798731583946752_n (1)
A A
Պաշտոնական

ՀՀ քաղաքացին Չինաստանից տարհանվել ու տեղափոխվել է Ռուսաստան

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնում ենք նաև, որ տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»: