Բացել լրահոսը Փակել լրահոսը
84723988_3204832696212506_2700560261881790464_n
A A
Պաշտոնական

Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Մոտ չորս ամիս առաջ մի «լրատվամիջոցի» կողմից իմ մասին հրապարակված դարակազմիկ տեղեկությունները ստուգելու պահանջով դիմել էի Գլխավոր դատախազություն: Երեկ իմացա, որ դիմումը ուղարկվել է ԱԱԾ: Այսօր կանչել են բացատրություն տալու:

Հ.Գ. Եթե կես ժամից ԱԱԾ-ից դուրս չգամ, եկեք հետևիցս... ))»։

Ավելի ուշ նա եւս մեկ հրապարակում է արել՝ նշելով․

«ԱԱԾ-ից անվնաս դուրս եմ եկել, գնում եմ աշխատանքի:

Բարի աշխատանքային օր բոլորին»։