Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հայաստանը կարող է լուրջ սկանդալային իրավիճակների մեջ ընկնել․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանն այս նույն կազմով չէր կարող գործել հեղափոխությունից հետո։ Եվ հեղափոխությունը տալիս էր ՍԴ-ն անմիջապես արձակելու հնարավորությունը՝ չբացառելով, որ ներկա անդամները զբաղեցնեն այլ պաշտոններ։ Բայց դա չարվեց։ Նրա ներկայացմամբ՝ ՍԴ որոշ անդամներ այդ պաշտոնները զբաղեցնել են իրենց կուսակցական պատկանելության արդյունքում՝ Հրայր Թովմասյանը կամ Արևիկ Պետրոսյանը։

«Եթե մարդիկ կուսակցական աշխատանքից այդքան հեշտ տեղափոխվում են ՍԴ, դա նշանակում է, որ մեզ մոտ դատական համակարգը սխալ հիմունքներով է գործում»,- ասում է նա։

Անցած շաբաթ ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն էին տարածել, թե մտահոգված են Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակով։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հայտարարությունը։ «Հայաստանը կարող է լուրջ սկանդալային իրավիճակների մեջ ընկնել,եթե այդ կարգի գործընթացները շարունակվեն»,- ասում է Բ․Նավասարդյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ կառավարման համակարգին և ասաց, եթե մենք չենք կարողանում ապահովել կառավարության արդյունավետ աշխատանքը, ապա չպետք է մարդկանց խնայենք։

Նա հավելեց, որ իր պատկերացմամբ՝ նոր խորհրդարանը պետք է լիներ անցումային, գործեր երկու տարի, ՀՀ անկախության տարիների քաղաքական գնահատական տար ու լուծեր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը։

Բ․Նավասարդյանն անդրադարձավ նաև Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու 5 տարիներին, ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ծրագրին և ԼՂՀ հակամարտության կարգավորմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։