A
A
«Ռեալը» ուժեղ գտնվեց մադրիդյան դերբիում
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար «Ռեալը» սեփական դաշտում ընդունեց «Աթլետիկոյին»:
Մադրիդյան դերբին ավարտվեց թագավորական ակումբի նվազագույն առավելությամբ՝ 1:0: Միակ գոլը 56-րդ րոպեին հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Ռեալը» առաջնությունում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 49 միավոր և ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: Նրա և 2-րդ տեղում գտնվող «Բարսելոնայի» միջև եղած միավորների տարբերությունն արդեն հասավ 6-ի:
«Աթլետիկոն» վերջին երեք տուրում կրեց երկրորդ պարտությունը և 36 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: