Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

21-ամյա Սոֆյա Քենինը՝ թենիսի Ավստրալիայի չեմպիոն

Ամերիկացի Սոֆյա Քենինի հաղթանակով ավարտվեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարը:

Եզրափակիչում 21-ամյա թենիսիստուհին կամային հաղթանակ տոնեց փորձառու Գարբին Մուգուրուզայի նկատմամբ՝ 4:6, 6:2, 6:2: Հանդիպումը տևեց 2 ժամ 3 րոպե: Ամերիկուհին չի սխալվել մատուցման ժամանակ, իսկ ահա իսպանուհին 9 անգամ շեղ է հարվածել:

Սոֆյա Քենինը առաջին անգամ հաղթեց Մեծ սաղավարտի մրցումներում: Նա կստանա 2 մլն 824 հազար դոլար պարգևավճար: Ամերիկուհին միաժամանակ դարձավ Ավստրալիայի առաջնության ամենաերիտասարդ չեմպիոնը՝ ռուսաստանցի Մարիա Շարապովայից հետո: Վերջինն այս մրցումներում հաղթել էր 20 տարեկան հասակում: