Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tenis
A A
Սպորտ

Դոմինիկ Տիմը հաղթեց Ալեքսանդր Զվերևին և մտավ Ավստրալիա օփենի եզրափակիչ (տեսանյութ)

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը կամային հաղթանակ տարավ գերմանացի Ալեքսանդր Զվերևի նկատմամբ՝ 3:6, 6:4, 7:6 (7:3), 7:6 (7:4)։

Հանդիպումը տևել է 3 ժամ 42 րոպե։ Ավստրիացի թենիսիստը վաստակել է 43 ակտիվ միավոր, թույլ տվել 40 սխալ։ Նրա մրցակցի ցուցանիշներն են ՝ 42 միավոր, 33՝ սխալ։

Դոմինիկ Տիմը եզրափակիչում կհանդիպի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր բերել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 2-ին։