Բացել լրահոսը Փակել լրահոսը
1515509826-9157
A A
Պաշտոնական

Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՏԿԵՆ տեղեկացնում է.

Հունվարի 31-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արտաշավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանի՝ Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է, կան ձյան բերվածքներ։ Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում, տվյալ ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

----------------------------------------

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, որի պատճառով ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։