Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 31.01.
A A
Սպորտ

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն. Հայաստան - Չեռնոգորիա՝ 3:1

Ֆուտզալի Եվրոպայի 2022թ առաջնության ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը հանդիպեց Չեռնոգորիայի ընտրանու հետ:

Առաջին խաղակեսի միջնամասում Սարգիս Մարգարյանը բացեց հաշիվը, իսկ երկրորդի 28-րդ րոպեին Գարեգին Մաշումյանը կրկնապատկեց այն: Մրցակիցը պատասխան արագ գոլ խփեց, սակայն խաղավերջում արդեն աքչի ընկավ մեր ֆուտբոլիստ Դավիթ Ասլանյանը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և շարունակում է հաջորդ փուլ մտնելու պայքարը: Երրորդ տուրում մեր ընտրանին կհանդիպի Շոտլանդիայի հետ, որն առաջին խաղում 2:9 հաշվով պարտվել էր հենց Չեռնոգորիային: