Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Անընդունելի, անտեղի ուժի ցուցադրում էր, սպառնալիք ոստիկանության կողմից (տեսանյութ)

«Ոստիկանության ցանկացած ոչ օրինական գործողություն մեր կազմակերպության կողմից քննադատության է ենթարկվում։ Ինձ համար անընդունելի էր դա, անտեղի ուժի ցուցադրում էր, սպառնալիք ոստիկանության կողմից»,- «Ա1+-ի»- հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հունվարի 28-ին Ոստիկանության կողմից մի շարք մարդկանց բերման ենթարկելու գործողություններին։

Այդ օրը զենք ունենալու կասկածանքով բերման էին ենթարկվել «Վետո» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվատ» կուսակցության անդամներ՝ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և այլոց։ Իրավապաշտպանը հավելում է, որ այդ մարդիկ անընդունելի են իր համար, բայց նրանց նկատմամբ չպետք է նման գործողություններ կիրառեին։ «Իմանալով որ իշխանության կողմից վերահսկողության տակ են, նրանք դժվար թե զենք պահեին»,- ասում է Ա․Իշխանյանը։

Վերջինս համոզված է, որ ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչապետի հանձնարարականով է ուժ ցուցադրել։

Ավետիք Իշխանյանը նաև գտնում է, որ այդ խմբի անդամների պահվածքը համընկնում է ատելության քարոզի հետ։ «Եվ ոչ միայն, վերջերս Նարեկ Մալյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ ոչ միայն ատելության քարոզ էր, այլև սպառնալիք էր հնչեցնում տարբեր անձանց նկատմաբ։ Այդ թվում նաև «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ առնչվող անձանց։ Բայց, եթե մենք փոխվել ենք, նոր Հայաստան է, ոստիկասնության կողմից նման գործողություններ չպետք է կիրառվեն»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյությում