A
A
Ավստրալիա օփեն․ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ռոջեր Ֆեդերերին և մտավ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կայացավ տղամարդկանց կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը։
Գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ։ Երկու ժամ 18 րոպե տևած խաղն ավարտվեց սերբ թենիսիստի վստահ հաղթանակով՝ 7։6, 6։4, 6։3։
Այդպիսով, Նովակ Ջոկովիչը 8-րդ անգամ մտավ Ավստրալիայի առաջնության եզրափակիչ։ Ի դեպ, նախորդ յոթում նա հաղթանակ է տարել։
Կիսաեզրափակիչ մյուս խաղը կկայանա վաղը՝ հունվարի 31-ին։ Եզրափակիչ երկրորդ ուղեգրի համար կպայքարեն գերմանացի Ալեքսանդր Զվերևն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը։