A
A
Հայաստանցի ծանրորդները մեկնում են Իրան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր ավարտում է ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հունվարի 31–ին մեր թիմն արդեն կմեկնի Իրան, որտեղ կմասնակցի փետրվարի 2–4–ը Ռաշտ քաղաքում կայանալիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ Իրան կմեկնեն 4 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ քաշային կարգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Հավաքականի մյուս անդամները տեղերում կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք Հայաստանի 2020թ առաջնությանը։