Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ 2019 թվականին դիմել է 3338 հիվանդ (տեսանյութ)

Հունվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, ով համակարգում է վարչության աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բժշկական ապահովման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար և կարևորեց աշխատանքային կարգապահությունը և համազգեստի կրման կանոնների պահպանումը: Բժշկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով 2019 թվականի գործունեության արդյունքները: «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով` ա) Բուժկանխարգելիչ աշխատանքներ բ) Աղետների բժշկության և առաջին օգնության մասնագիտական պատրաստություն գ) Օպերատիվ տակտիկական պատրաստություն «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ 2019 թվականի ընթացքում դիմել է 3338 հիվանդ (1918 փրկարար ծառայող, 13 քաղաքացիական ծառայող, 229 կենսաթոշակառու և 1178 ընտանիքի անդամ ), որից ստացիոնար հետազոտման և բուժման է ուղեգրվել 1395 հիվանդ (584 փրկարար ծառայող, 108 կենսաթոշակառու, 703 ընտանիքի անդամ): Ռազմաբժշկական փորձաքննության է ենթարկվել Փրկարար ծառայություն ընդունվող 454 քաղաքացի: 911 հեռախոսահամարով 1824 քաղաքացու տրվել է բժշկական խորհրդատվություն: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին և ներկայացվեցին մի շարք առաջարկություններ աշխատաքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: