Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի 2019թ. քվեարկության արդյունքները:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքելով 109 միավոր, Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով 2-րդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: Երրորդ տեղում է Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ 61 միավոր: