Բացել լրահոսը Փակել լրահոսը
83306434_3786016571423444_1646494224230645760_n
A A
Պաշտոնական

Թեհրան-Երևան երթուղին իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ ս.թ. հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում:

Իրանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել:

Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: