Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան Arman Abovyan
A A
Քաղաքականություն

Գրիչի պատմության մեջ բացարձակապես քաղաքական բովանդակություն չկար․Արման Աբովյան

Մեզ համար այդ գրիչի պատմության մեջ բացարձակապես քաղաքական բովանդակություն չկար։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրած գրիչը քծնա՞նք է, թե՞ ոչ։ 

Նա չցանկացավ այս թեմայի շուրջ ավելի մանրամասն խոսել, պատճառաբանելով, որ այն անձնական հարց է, և հարցը պետք է ուղղել վարչապետին։ 

 «Եթե ինչ-որ հարց ենք քննարկում, ապա այն պետք է քննարկենք խորքային ու բովանդակային, եթե այնտեղ քաղաքական բովանդակություն չկա, ապա քննարկելու կամ վերլուծելու հիմք չկա»,- շեշտեց նա:

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս վերահաստատեց, որ գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկար։